-
23.06.2018|
10:06
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են, ճիշտ է` բավականին ուշացումով, հայտարարություն հունիսի 12-14-ին Հայաստան այցի մասին: Նախօրեին նրանք հաղորդել էին, որ իրենց այցը համարում են ճանաչողական, որ հասկանան հայկական նոր իշխանությունների դիրքերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում:
-
22.06.2018|
11:46
Եվրահանձնաժողովը հայտարարեց ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին` ի պատասխան պողպատի ու ալյումինի արտահանման մաքսատուրքերի բարձրացման:
-
22.06.2018|
11:39
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը պատրաստվում են հանդիպել հուլիսին ԱՄՆ նախագահի Եվրոպա այցի ժամանակ` դա հարուցել է Մեծ Բրիտանիայի անհանգստությունը` գրում է The Times-ը:
-
22.06.2018|
02:13
Արևմտյան, իսրայելական և մի շարք արաբական ԶԼՄ-ներ հաղորդում են մե՛կ «իրանցի զինվորականների», մե՛կ «կառավարամետ զինյալների» զոհվելու մասին։ Ե՛վ հարվածների, և՛ նրանց մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների քարոզչական բաղադրիչն առկա է, և նրա սուր ծայրն ուղղված է ինչպես Սիրիայի ղեկավարության, այնպես էլ Իրանի դեմ։
-
22.06.2018|
02:02
Հավանաբար պետք չէ զարմանալ, որ Մանվելգեյթի էմոցիոնալ ֆոնին մի տեսակ երկրորդ պլան մղվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բավականին տարօրինակ և սենսացիոն հայտարարությունը։ Նա նշեց, որ ստանում են տարբեր ինֆորմացիաներ որոշ խմբերի կողմից իրենց վնասազերծելու մասին։ Նա նաև հավաստիացրեց, որ դա չի հաջողվի։
-
22.06.2018|
01:01
Հայաստանում նայում են ֆուտբոլ և ԱԱԾ` հեղինակը ես չեմ: ՖԲ-ի ընկերներիցս մեկն է: Ֆուտբոլը բավականին ձանձրալի է: Դեռ: Գուցե եզրափակչի մատույցներում նայվի: ԱԱԾ-ն դեռ «բավարարվում է» Մանվել Գրիգորյանով և թեթև արշավներ է անում «գողականներին»: Հրապարակային մակարդակում:
-
21.06.2018|
10:16
Հունիսի 19-ին, ԵՄ սամմիթից առաջ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցել են Բեռլինի մերձակայքում: Գլխավոր թեման միգրացիոն քաղաքականությունն էր, որի պատճառով Գերմանիայի կառավարությունը հրաժարականի եզրին է:
-
20.06.2018|
08:52
ԱՄՆ-ի Սենատը օրինագիծ է ընդունել 2019 ֆինանսական տարվա Պենտագոնի բյուջեի մասին, որտեղ ներառված է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումն արգելող լրացում: Reuters-ը հաղորդում է, որ հինգերորդ սերնդի կործանիչները Անկարային չեն վաճառվի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհամոզի կոնգրեսականներին, որ Թուրքիայի գնած ռուսական զենիթահրթիռային С-400-ները չեն սպառնում ՆԱՏՕ-ին:
-
20.06.2018|
08:48
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ միայն ուսումնասիրեց բելառուսական «Պոլոնեզները», այլև նստեց համակարգի մեքենաներից մեկի ղեկին N զորամասում: Պոլիշինելի գաղտնիքը բացահայտվեց` Բաքուն Մինսկից գնել է այն ռեակտիվ համակարգերը (РСЗО), որոնցով սիրում է պարծենալ Ալեքսանդր Լուկաշենկոն, երբ խոսում է իր բանակի ուժի մասին:
-
19.06.2018|
11:16
Սթափ գնահատենք իրավիճակը: Եթե Հայաստանի զինված ուժերը համապատասխան արձագանքեին Ադրբեջանի գործողություններին Նախիջևանի հետ սահմանի չեզոք գոտում «պաշտպանության խորքը» ապահովելու նպատակով, կարող էր Բաքվի հետ պատերազմ սկսվել, որին պարտավոր էր արձագանքել ՀԱՊԿ-ը: